1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրենը հայտարարել է, որ դուրս է գալիս Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է CNews-ին տված հարցազրույցում:

«Ես դուրս եմ գալիս Սոցիալիստական կուսակցությունից»,- նշել է Լը Դրենը՝ հավելելով, որ իրեն այդ որոշումը հեշտ չի տրվել, քանի որ 44 տարի եղել է այդ կուսակցության անդամ:

Այս ամսվա ընթացքում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը կանցկացնի առաջին քարտուղարի ընտրություններ: Կուսակցությունը հիմնվել է 1969թ. Ֆրանսուա Միտերանի և Ալեն Սավարիի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]