Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

2018-ի Պարալիմպիական խաղերը նոր ռեկորդ կսահմանեն մասնակիցների թվով

2018-ի Պարալիմպիական խաղերը նոր ռեկորդ կսահմանեն մասնակիցների թվով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի Պարալիմիպիական խաղերը, որոնք մարտի 9-ին մեկնարկում են Հարավային Կորեայի Փհենչհանում, նոր ռեկորդ կսահմանեն մրցումների մասնակիցների թվով: Խաղերի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս Խաղերը կլինեն ռեկորդային, դրանց կմասնակցեն 567 մարզիկներ 49 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Տաջիկստանից եւ ԿԺԴՀ-ից. նրանք առաջին անգամ կմասնակցեն ձմեռային Պարալիմպիական խաղերին:
Պարալիմպիական խաղերի մասնակիցների թվով նախորդ ռեկորդը պատկանում Է Սոչիին: 2014 թվականին Խաղերին մանակցել Է 547 պարալիմպիական 45 երկրներից:

Փհենչհանում Պարալիմպիական խաղերը տեղի կունենան մարտի 9-ից մինչեւ 18-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]