Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Կուրցն «անհեթեթություն» Է որակել մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանները


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատության Է ենթարկել Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանները եւ դրանք որակել Է «անհեթեթություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Kleine Zeitung թերթը:
«Եթե հարկ լինի, կհետեւի հակազդեցություն, որը, պետք Է հուսալ, կբերի ԱՄՆ-ի դիրքորոշման վերանայման, եւ հնարավոր կլինի հրաժարվել այդ անհեթությունից»,- ասել Է կանցլերը լրագրողներին:

Նա նաեւ նշել Է, որ առեւտրական պատերազմի դեպքում երկու կողմերն Էլ՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, տանուլ կտան:
Առեւտրի հարցերի եվրակոմիսար Սեսիլյա Մալմստրյոմը նախօրյակին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Եվրամիությունը մտադիր Է իր համար բացառության հասնել մետաղների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի հարցում, որոնք Վաշինգտոնը պատրաստվում Է սահմանել: «Մենք եռանդուն քննարկում ենք անցկացնում ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ, որպեսզի նրանց բացատրենք, որ դա ճիշտ քայլ չԷ: Մենք դեռեւս հուսով ենք, որ ԵՄ-ն կբացառվի»,-ասել Է նա:

Մալմստրյոմի խոսքով՝ ԵՄ-ն հնարավոր ամեն ինչ անում Է, որպեսզի Վաշինգտոնը վերանայի իր որոշումը: «Դա վնաս կհասցնի անդրատլանտյան հարաբերություններին, ինչպես նաեւ գլոբալ առեւտրական համակարգին»,-հավելել Է եվրահանձնակատարը:

Եվրակոմիսարի խոսքով՝ ԵՄ-ն իր շուկան պաշտպանելու շտապ միջոցներ կձեռնարկի մաքսատուրքերի սահմանման դեպքում: «ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում ԵՄ-ի շուկան կունենա պողպատի եւ ալյումինի զգալի ավելցուկ, որը մենք գնահատում ենք 15 մլն տոննա: Այդ կապակցությամբ մենք հարկադրված կլինենք շտապ միջոցներ ձեռնարկել մեր շուկան պաշտպանելու համար, բայց դրանք գլոբալ բնույթ չեն կրի»,-հայտարարել Է Մալմստրյոմը:

Նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ի այդ քայլը ծանր հարված կհասցնի Եվրամիության տնտեսությանն ու աշխատաշուկային: «Մենք իրադրության բորբոքում չենք ցանկանում, բայց այն միջոցառումները,- որոնցից, ես հուսով եմ, մենք կկարողանանք խուսափել, մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն ինչ,- ծանր հարված կհասցնեն ԵՄ-ի տնտեսությանն ու աշխատաշուկային»,-ասել Է նա:

Եվրահանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն առեւտրական պատերազմ չի մղում ԱՄՆ-ի դեմ, բայց եւ չի կարող լռելյայն նայել տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք Էսկալացիա չենք ցանկանում, բայց մենք չենք կարող լուռ կանգնել, երբ կարող Է տուժել մեր տնտեսությունը»,-հավելել Է Մալմստրյոմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ