Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սեւ ծով Է մտել USS Oak Hill ամերիկյան դեսանտային նավը


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան USS Oak Hill (LSD-51) դեսանտային դոկ-նավը մտել Է Սեւ ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է թուրքական սպոտերների Twitter-օգտահաշվում, որոնք հետեւում են Բոսֆորով ռազմանավերի ընթացքին: Կադրերում երեւում Է, որ թուրքական առափնյա պահպանության նավերն ուղեկցում են ամերիկյան ռազմանավը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հրամանատարությունը հայտնել Էր, որ USS Oak Hill-ն ուղեւորվում Է դեպի Ռումինիայի ափերը Spring Storm 2018 զորավարժություններին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան մարտի 8-ից մինչեւ 15-ը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ամերիկյան ռազմանավերը կանոնավոր կերպով մտնում են Սեւ ծով: Մասնավորապես, փետրվարի կեսերին «Քառնի» եւ Ռոս» Էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են «Տոմահավկ» թեւավոր հրթիռներով, մտել են ծովի ջրատարածք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ