Ֆլորիդայում մեղադրանքներ են առաջադրվել 17 մարդու սպանած հրաձիգին. CNN
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երդվյալ ատենակալները մարտի 7-ին դատախազության ունեցած նյութերը բավարար են համարել 17 մարդու կանխամտածված սպանության մեղադրանքներ առաջադրելու 19-ամյա Նիկոլաս Քրուզին, որը հրաձգություն Էր սարքել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդի դպրոցում: Այդ մասին, ինչպես տղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Դատական նիստը կայացել Է Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքում: Քրուզին կանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրված ընդհանուր առմամբ 34 կետով: Եթե դատարանը մեղավոր ճանաչի հրաձիգին, նրան սպառնում Է մահապատիժ:
Քրուզի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել են, որ նա պատրաստ Է դատարանի առաջ ընդունել մեղքը, եթե դատախազությունը նրա համար մահավճիռ չպահանջի եւ սահմանափակվի ցմահ բանտարկությամբ:
Դատախազները դեռեւս չեն հրապարակել իրենց դիրքորոշումն առ այն, թե իրենք ձգտելու են արդյոք հասնել մեղադրյալի մահապատժին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում