Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արքայազն Հարրիի հարսնացուն մկրտվել Է

Արքայազն Հարրիի հարսնացուն մկրտվել Է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, մկրտության ծիսակատարություն Է անցել. նա անգլիկանություն Է ընդունել: Հորդանան գետի ջրի օգտագործմամբ խորհրդավոր ծեսը Քենթրբերիի արքեպիսկոպոսը կատարել Է Թագավորական մատուռում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Արարողությունը տեւելԷ 45 րոպե: Դրան ներկա են եղել միայն մի քանի օգնականներ, արքայազն Հարրին, արքայազն Չառլզը եւ նրա երկրորդ կինը՝ Կամիլլան, Քոռնուելի դքսուհին:

Ինչպես նշել Է հրատարակությունը, անգլիկանության ընդունումը Մեգանի համար պարտադիր չԷր Հարրիի հետ ամուսնանալու համար: Սակայն նոյեմբերին նա հայտարարել Էր, որ պատրաստ Է մկրտվելու ի նշան թագուհու՝ Անգլիկան եկեղեցու գլխավորի նկատմամբ հարգանքի: Մինչ այդ 36-ամյա ամերիկացի նախկին դերասանուհին եւ ֆոտոմոդելն իրեն համարում Էր բողոքական:

Մեգանը եւ Հարրին կամուսնան մայիսի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]