Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

McDonald՚s-ը պատմության մեջ առաջին անգամ փոխել Է լոգոտիպն ի պատիվ Մարտի 8-ի


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցը պատմության մեջ առաջին անգամ փոխել Է լոգոտիպն ի պատիվ Կանանց միջազգային օրվա: Ընկերությունը շրջել Է «M» տառը, որպեսզի ստացվի «W» (women, կանայք): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:

Մարտի 7-ին լոգոտիպը շրջել են միայն Կալիֆոռնիայի մի ռեստորանում: Մարտի 8-ին «M»-ի փոխարեն «W» կհայտնվի ցանցի կայքում եւ շարժական հավելվածներում: Բացի դրանից, եւս հարյուր հաստատություններում անձնակազմը գլխարկներ եւ համազգեստ կկրի շրջված լոգոտիպով:

McDonald՚s-ի ղեկավարության անդամ Ուենդի Լյուիսի խոսքով՝ այս որոշումն ընդունվել Է «ի պատիվ ամբողջ աշխարհում կանանց արտակարգ նվաճումների»: Ընկերության հայտարարության մեջ նշված Է, որ ԱՄՆ-ի ռեստորանների տասը կառավարիչներից վեցը կանայք են:

Ընդհանուր առմամբ McDonald՚s-ի մակնիշի ներքո ավելի քան 36 հազար խորտկարաններ են աշխատում աշխարհի 100-ից ավելի երկրներում: Ամեն օր նրանք սպասարկում են գրեթե 70 միլիոն մարդու:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ