Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանանց նկատմամբ խտրականությունը համարել Է արդիականության մեծագույն խնդիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանանց նկատմամբ խտրականությունը համարել Է արդիականության մեծագույն խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին Է, որ միջազգային հանրակցությանը հարկավոր Է լուրջ խոչընդոտներ հաղթահարել կանանց խտրականության եւ շահագործման դեմ մղվող պայքարում: Մարտի 8-ի առթիվ հրապարակած իր ուղերձում նա հայտարարել Է, որ գենդերային հավասարության ձեռքբերումը, ինչպես նաեւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը «մեր ժամանակի չավարտված խնդիրն Է ու արդի աշխարհում մարդու իրավունքների բնագավառի մեծագույն խնդիրը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «կանանց իրավունքների պաշտպանության պատմության մեջ բեկումնային պահ Է», եւ մեր ժամանակներում պատմականորեն ստեղծված անհավասարության խնդրին, որը նպաստում Է ճնշմանն ու խտրականությանը, «այնքան մեծ ուշադրություն Է դարձվում, ինչպես ավելի վաղ երբեք»: «Բայց եթե մենք ձգտում ենք վերացնել պաստմականորեն հաստատված ուժերի անհավասարակշռությունը, ինչն ընկած Է խտրականության ու շահագործման հիմքում, մեզ անհրաժեշտ Է հաղթահարել լուրջ խոչընդոտներ»,- հայտարարել Է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը:

Նա բերել Է տվյալներ, որոնց համաձայն ընտանեկան սեռական բռնությունից պաշտպանության իրավունքից զրկված են ավելի քան մեկ միլիարդ կանայք ամբողջ աշխարհում, իսկ կանանց ու տղամարդկանց աշխատանքի վարձատրության միջեւ խզումն աշխարհում հասնում Է 40 տոկոսի: «Ազգային խորհրդարաններում կանանց բաժինը միջին հաշվով կազմում Է քառորդ մասից պակասը, իսկ տնօրենների խորհուրդներում՝ դրանից Էլ պակասը»,- նշել Է Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն Է դարձրել սեռական ոտնձգությունների մասշտաբների վրա, որոնք տեղի են ունենում «աշխատավայրում, հասարակական վայրերում եւ մասնավոր տներում նույնիսկ այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության բնագավառում իրենց ձեռքբերումներով»:
Ինչպես հիշեցրել Է Գուտերիշը, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը ներառված Է մինչեւ 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների ցուցակում, որը հաստատվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի կնտրոնակայանում: Նա ընդգծել Է, որ «կանանց համար կատարվող ներդրումները տեղերում, ձեռնարկություններում եւ ամբողջ երկրներում կյանքի բարելավման հասնելու ամենազդու միջոցն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]