Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

«Շախմատային թագի հետևից». hավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում. Լևոն Արոնյան


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրից շախմատային աշխարհի ուշադրությունը կբևեռվի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի վրա, որտեղ մեկնարկելու է շախմատի աշխարհի հավակնորդների մրցաշարը: Հավակնորդների այս մրցաշարում հիմնական ֆավորիտը Հայաստանի ազգային թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն է, ով վերջին շրջանում հրաշալի մասնակցություն է ունենում միջազգային մի շարք մրցաշարերում: Լևոնը մեծ փորձ ունի հավանորդների մրցաշարում և քիչ հնարավորություններ չունի հաղթելու համար: 

Հավակնորդների մրցաշարի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ Լևոն Արոնյանը պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:

-Լևոն, ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Հավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում: Բայց սպասում եմ հաղթանակի:

- Ովքե ՞ ր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

-Իմ կարծիքով՝ ֆավորիտ են բոլորը: Միայն այն փաստը, որ նրանք դարձել են հավակնորդների մրցաշարի մասնակից, խոսում  է այդ մասին:

- Ինչպիսի ՞ նախապատրաստական փուլ եք անցնելու:

-Ինչպես միշտ՝շախմատ և սպորտ: 

Վարվառա  Հայրապետյան




Այս թեմայով

... վերջին լուր "Հավակնորդների մրցաշար" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ