Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի հանդիսավոր բացումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի հանդիսավոր բացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մարտի 5-ին տեղի է ունեցել Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող դեսպաններ ու դիվանագետներ, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, Սմիթսոնյան հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի գալիք նախագահության առաջնահերթությունները և ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Երեկոյի ընթացքում Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի գլխավոր մրցանակին (Grand Prix) արժանացավ «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի գործադիր տնօրեն Սարա Դիլիջենթին` ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման արարողությանն երաժշտական կատարումներով հանդես եկան հայիթիացի երաժիշտ Դևիդ Բալթազարը և Լևոն Միքայելյանի ջազային տրիոն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]