Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

Բացահայտվել է գողության 14, խարդախության 5, յուրացման 4 և անձի առևանգման 3 դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ