Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված քննարկում տեղի ունեցավ Գյումրիում

Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված քննարկում տեղի ունեցավ Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիի «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն»-ում մարտի 7-ին բացվեց Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Մոտ մեկ ամիս շարունակ կենտրոն այցելած հյուրերը կարող են ծանոթանալ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման ֆոտո ու փաստաթղթային նյութերին: Հայաստանում «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն»-ի ներկայացուցիչ Իրինա Կասացկայան տեղեկացրեց, որ ցուցահանդեսը նախաձեռնել են երկու երկրների պետական արխիվները՝ փաստելով, որ հարաբերությունների 25-ամյակը նշվել է 2017-ին և ցուցահանդեսը մեկ տարի առաջ է բացվել Երևանում՝ Հայաստանի պետական պատկերասրահում, սակայն չէր կարող այդ ցուցահանդեսը չներկայացվել նաև Գյումրիում: Նույն օրն անցկացվեց նաև ՝ «Հայաստան-Ռուսաստան- բարեկամություն՝ կոփված դարերով» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկում: Քննարկումը նվիրված էր Թուրքմենչայի պայմանագրի կնքման 190-ամյակին: Ինչպես ցուցահանդեսի, այնպես էլ կլոր սեղանի նախաձեռնությունը հայկական և ռուսական կողմերինն էր: Թուրքմենչայի պայմանագրի մասին խոսելով՝ Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը կարևորեց փաստաթուղթը՝ այն անվանելով ամենագլխավոր փաստաթղթերից մեկը:«Այս տարի նշում ենք Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը։ Սա, կարծում եմ, ամենակարևոր փաստաթուղթն է: Այն հաղթանակները, որ գրանցվեցին այդ ժամանակ, ամենամեծ հաղթանակները կարելի էր համարել ռուս զինվորների և հայ ժողովրդի համար: Մեր պատմաբաններն այսօր ևս վկայում են՝ սա մեծ կարևորություն ներկայացնող փաստաթուղթ է երկու ազգերի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Ալեքսանդր Կոպնինը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]