1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգային խորհրդարանում հիշատակել են սումգայիթյան ողբերգության 30-ամյակը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգային խորհրդարանում հիշատակել են 
սումգայիթյան ողբերգության 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նահանգային խորհրդարանում՝ Օրենսդիր ժողովում, իշխող լիբերալ և ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները հիշատակել և հարգանքի տուրք են մատուցել սումգայիթյան ողբերգության 30-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, ելույթներով հանդես են եկել նահանգի լիբերալ կառավարությունը ներկայացնող Ջոնաթան Օ՛Դին և լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող Հյու Մաքդորմաթը:

«Անցյալ շաբաթ՝ փետրվարի 27-ին, լրացավ սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցը, երբ շուրջ 200 հայեր սպանվեցին իրենց ինքնորոշման իրավունքը իրացնելու վճռականության համար»,- նշել է Ջոնաթան Օ՛Դին: Նա ընդգծել է այս պատմական փաստերի հիշատակման կարևորությունը, քանի որ դրանց հանդեպ անուշադրությունը բերում է այսօրվա բռնությունների ու զոհերի:

«Պատմականորեն Հայաստանի մաս հանդիսացած Արցախը հայտարարել է իր անկախության մասին այն ժամանակ, երբ Խորհրդային միությունը փլուզվում էր: Դրա հիմնավորումներից էր նաև այն վախը, որ Արցախը չի կարող  գոյատևել ադրբեջանական իշխանության ներքո, ինչպես ժամանակին որոշել էր Ստալինը: Այդ վախերը շատ հիմնավորված էին»,- ամփոփել է Օ՛Դին:

Հետևելով լիբերալ գործչին՝ լեյբորիստ Հյու Մաքդորմաթը ևս կոչ է արել հարգել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը: «Փետրվարի 27-ին ավստրալահայ համայնքը միացավ ողջ աշխարհի հայերին և հիշատակեց 1988թ-ի սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակը՝ մի շրջան, երբ հանցագործ ամբոխները հարձակվեցին հայերի տների վրա, իսկ փողոցներում փորձում էին որսալ հայերին: Պաշտոնապես գնահատվում է, որ զոհերի թիվն անցնում էր 200-ը, սակայն հազարավոր մարդիկ նաև տեղահանվեցին»,- նշել է պատգամավորը:

2018թ-ի փետրվարի 27-ին լրացավ սումգայիթյան ողբերգության 30-ամյակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]