1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում բացվելու է Զաբել Եսայանի անվան ծառուղի

Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում բացվելու է Զաբել Եսայանի անվան 
ծառուղի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացի Զաբել Եսայանի անվան ծառուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ծառուղու բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ ավարտվում են Թլեմքեն և Սպինոզա փողոցները և մեկնարկում է Հանրապետության պողոտան:

Զաբել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է: Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]