Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի  այցելուները կհամտեսեն հայկական աղանդեր

Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի  այցելուները կհամտեսեն 
հայկական աղանդեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մարտի 7-11-ը տեղի է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակից հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին զբոսաշրջության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հաղորդմամբ՝ ցուցահանդեսին հայկական տաղավարը կներկայացնի  17 զբոսաշրջային ընկերություն: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 9-ին իրականացվելու է նաև շնորհանդես՝ Գերմանիայի և Հայաստանի զբոսաշրջային օպերատորների և գործակալների, ոլորտի մասնագիտացված լրատվամիջոցների, բլոգերների մասնակցությամբ, որտեղ  հերթական անգամ հնարավորություն կընձեռվի ներկայացնել Հայաստանն իր զբոսաշրջային գրավչություններով և նոր հնարավորություններով։ Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվելու են հայկական մշակույթը և ավանդույթները:

Կկազմակերպվի հյուրասիրություն, կներկայացվի հայկական աղանդեր և գինի:

Նույն ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը  մասնակցել է Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ունի  «Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված է «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին ։

Հանդիպումը բացառիկ հնարավորություն կտա անդամ պետություններին ավելի արդյունավետ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ»-ի վրա զբոսաշրջության համատեղ կառավարմանը, քանի որ իր բնական լանդշաֆտներով և մշակութային ժառանգության օբյեկտներով հարուստ տարածաշրջանը դուրս է գալիս առանձին երկրների սահմաններից։

Հանդիպմանը կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է գինու զբոսաշրջությունը Մետաքսի ճանապարհին տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորման և խթանման ռազմավարության մշակման և իրականացման՝ Հայաստանի նախաձեռնությունն ու իրականացման ընթացքը, ինչը ողջունվել է մասնակիցների կողմից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ու Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Աստղիկ Չապլինը հանդիպումներ են ունենում նաև գործընկեր պետությունների զբոսաշրջության պատասխանատուների հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]