1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել նաև կին լրագրողները

Բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել նաև կին 
լրագրողները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում Երախտագիտության մեդալներով է պարգևատրել նաև տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող կին լրագրողների՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայության լրագրող Հրածին Սաֆարյանը, «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալության Հայաստանի թղթակից Հասմիկ Մկրտչյանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության լրագրող Շաքե Ղազարյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության լրագրող Ռուզաննա Վարդերեսյանը, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծառայության լրագրող Քրիստինե Ալագուլյանը և «Ֆրանսպրես» գործակալության Հայաստանի թղթակից Մարիամ Հարությունյանը:

Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]