Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փորձագետները երեխաների մոտ թերսնուցումը կապում են նաև ծնողների իրազեկվածության ցածր մակարդակի հետ

Փորձագետները երեխաների մոտ թերսնուցումը կապում են նաև ծնողների իրազեկվածության ցածր մակարդակի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների մոտ թերսնուցումը ոչ միշտ է կապված ընտանիքի ֆինանսական խնդիրների հետ: Հաճախ սխալ սննդային վարքագիծը ևս կարող է երեխայի մոտ թերսնուցում առաջացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

«Ամեն  5 տարին մեկ անգամ  հետազոտություն է իրականացնում և ուսումնասիրվում է մինչև 5 տարեկան երեխաների թերսնված լինելու հանգամանքը: 2015 թվականին իրականացված հետազոտության համաձայն` Հանրապետությունում թերսնուցում է մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը: Իրականացվել է առանձին հետազոտություն և փորձ է արվել կապել երեխաների թերսնվածությունը և աղքատությունը: Այստեղ մենք ունենք խնդիր սննդային վարքագծի հետ կապված, որովհետև  շատ կերակրելը և ճիշտ կերակրելը տարբեր երևույթներ են, ուստի կարևոր է ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը այս հարցում»,- ասաց Մինասյանը:

Մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը  խոսքով` Հայաստանում նախորդ տարիների համեմատ երեխաների մոտ թերսնուցման ցուցանիշը նվազել է, սակայն դրանով միշտ չէ, որ պետք է պետությունը առաջնորդվի:

«Երեխաների մոտ կարող է ի հայտ գալ սակավարյունություն կամ ցածր դիմադրողականություն, որը նույնպես վտանգում է նրանց առողջությունը: Դրանց պատճառները կարող են լինել միկրոէլեմենտների անբավարարությունը: Երեխաների թերսնուցումը ուղիղ կապված չէ աղքատության հետ, ավելի շատ ծնողների իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով է այն առաջանում:  Նույնիսկ բավարար ֆինանսական հնարավորություն ունենալու դեպքում երեխան կարող է ճիշտ չսնվել»,- նշեց Հարությունյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am