Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովն առանձնացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցի կարևոր շեշտադրումները

Էդուարդ Շարմազանովն առանձնացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցի 
կարևոր շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհիմն է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցը բացառապես Հայաստանի իշխանություններին քննադատելու և մեղադրելու քողի տակ ներկայացնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այդ հարցազրույցում կա ինչպես առողջ քննադատություն, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացրած քաղաքականության արդյունքում եղած ձեռքբերումների մասին հստակ գնահատականներ: Որպեսզի իր խոսքերը մերկապարանոց չհնչեն, Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացրեց դեսպանի հայտարարությունները:

«Առաջինը` նա ասում է, որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, ասում է, որ երեք տարիների ընթացքում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն աճել է, իսկ  նախորդ տարվա ընթացքում այդ աճը կազմել է 35 տոկոս: Սա ձեռքբերում է: Երկրորդը` դեսպանն ասում է, որ ԱՄՆ-ն Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացրել է երեք խոշոր ներդրումային ծրագիր և երեքից երկուսը իրականացվել են նախորդ երեք տարիների ընթացքում: Եթե ԱՄՆ-ն Հայաստանում  ունի երեք մեծ ներդրումային ծրագիր, որոնցից երկուսը նախորդ երեք տարիների ընթացքում է արվել, եզրակացությունն այն է, որ ներդրումային միջավայրը բարելավվել է, ներդրողներն էլ ավելացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ուշադրություն է հրավիրում Ռիչարդ Միլսի այն հայտարարության վրա, որ Հայաստանում մամուլն ազատ է:  «Ազատ մամուլը լինում է ժողովրդավարական երկրներում: Կարո՞ղ է լինել ազատ մամուլ ոչ ժողովրդավարական երկրներում` ոչ: Ինչի՞ ցուցիչ է ազատ մամուլը, ազատ մամուլը ցուցիչ է ժողովրդավարական արժեքների զարգացման, ժողովրդավարական իշխանությունների առկայության և քաղաքական իշխանության ժողովրդավարական բարեփոխումների»,- ընդգծեց նա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասել է,  որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են անկախ դատական համակարգ ունենալու կարևորությունը: «Ո՞ր իշխանությունը կարող է գիտակցել անկախ դատական իշխանության կարևորությունը` այն իշխանությունը, որը պատրաստ է անկախ դատարաններ ունենալ և ունենալ քաղաքական կամք, որպեսզի դատարանը լինի անկախ: Սա դրակա՞ն գնահատական է, այո, դրական գնահատական է»,- ասաց Շարմազանովը:

Նա կարևորում է նաև դեսպանի Միլսի այն հայտարարությունը, որ պետական առօրյա ծառայություններ տրամադրող կառույցներում գրեթե կոռուպցիա չկա, ինչը ևս միանշանակ դրական գնահատական է: «Դե հիմա այսքան դրական գնահատականները գումարեք այդ քննադատության մասին և տեսեք դրական ձեռքբերումնե՞րն է շատ, թե բացասականը` իհարկե, դրականը: Իսկ այն բացասականը, որը կա, այո, մենք պատրաստ ենք մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների, քաղաքացիական  հասարակության աջակցությամբ վերացնել, ինչպես անցած տարիների ընթացքում վերացրել ենք վերը թվարկված խնդիրները»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ եթե հետ գնանք, կտեսնենք, թե ինչպես էին նախորդ դեսպանները Հայաստանի իշխանություններին մեղադրում երկրում ազատ մամուլի բացակայության մեջ, իսկ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ Հայաստանում մամուլն ազատ է: «Նախկինում ասում էին ներդրումային միջավայրը վատն է, վերջին երեք տարում ԱՄՆ-ն երկու ներդրումային խոշոր ծրագիր է իրականացրել մեր երկրում, ասում էին առևտրաշրջանառությունը քիչ է, միայն մի տարում 35 տոկոսով առևտրաշրջանառությունն ավելացել է,  ասում էին իշխանությունները չունեն քաղաքական կամք, դեսպանն այսօր  իր բերանով ասում է, որ դատական բարեփոխումներ իրականացնելու  կամք ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]