Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՏՏ ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, այն խորացնելու հնարավորություններին։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ՏՏ ոլորտը բավական բարձր դիրք է գրավում, 2017թ. այն 29% աճ է գրանցել։ Հայ մասնագետների բարձր որակների շնորհիվ այս ցուցանիշն առաջիկայում էլ ավելի բարձրանալու միտում ունի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ հետաքրքրված է մեր երկրի ՏՏ ընկերությունների գործունեությամբ և Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն այցելել է դրանցից մի քանիսը, ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Դեսպանը հավելեց, որ մեծ ցանկություն ունի լինելու նաև Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերում, հանդիպելու ոլորտի ճանաչված ընկերությունների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև Հնդկաստանում վերջերս տեղի ունեցած «WCIT 2018» ՏՏ համաշխարհային համաժողովի, այն 2019-ին Հայաստանում անցկացնելու, երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորությունների, մի շարք այլ հարցերի շուրջ։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]