1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները պատմել են, թե երեխայի համար ինչով Է օգտակար հոր հետ նմանությունը

Գիտնականները պատմել են, թե երեխայի համար ինչով Է օգտակար հոր հետ նմանությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորածինները, որոնք նման են իրենց հայրերին, ծնվելուց մեկ տարի անց ավելի առողջ են լինում, որովհետեւ հայրերը նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Բինհեմթոնի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են Journal of Health Economics հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականներն ընդգծում են, որ խոսքն այն ընտանիքների մասին Է, որտեղ երեխան ծնվել Է արտամուսնական կապից, ընդ որում՝ մայրն ու հայրը միասին չեն ապրում: Ուսումնասիրվել Է նմանօրինակ ավելի քան 700 ընտանիք: Պարզվել Է, որ արտաքին նմանության պատճառով հայրերն իրենց երեխաների հետ միջին հաշվով 2,5 օրով ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան նրանք, որոնց մոտ այդ նմանությունը բացակայում Է: «Այն հայրերը, որոնք գիտակցում են երեխայի նմանությունն իրենց հետ, ավելի մեծ վստահություն ունեն, որ երեխան իրենցն Է, ուստի նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում»,-նշում Է դոկտոր Սողոմոն Փոլաչեքը, որը ղեկավարել Է հետազոտությունը:

Շուրջ մեկ տարի դիտարկելով ընտանիքները՝ գիտնականները պարզել են, որ հայրերին նման երեխաների մոտ մեկ տարին լրանալու պահին առողջության ցուցանիշներն ավելի լավն են եղել, քան նման այլ ընտանիքներում: Դա կարող Է կապված լինել այն բանի հետ, որ հաճախակի այցելություններն ավելացնում են երեխայի մասին հոգ տանելու եւ նրա կարիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու ժամանակը: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ոչ ամբողջական ընտանիքները շատ փխրուն են եւ աննպաստ վիճակում են ամբողջական ընտանիքների համեմատությամբ, ուստի հարկավոր Է հասնել այն բանին, որ նման ընտանիքների հայրերն ավելի հաճախակի տեսնեն իրենց երեխաներին եւ, այդպիսով, նպաստեն նրանց առողջության բարելավմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]