Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Փարիզում Միլոսյան Վեներայի համար պրոթեզներ են սարքել բարեգործական ակցիայի շրջանակներում


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Handicap International ընկերությունը, որն օգնում Է սահմանափակ հնարավորություններով մարդկանց, անցկացրել Է ակցիա՝ պրոթեզներ հագցնելով Միլոսյան Վեներայի արձանի պատճենին, որը կանգնեցված Է Լուվրի, որտեղ պահվում Է բնօրինակը, մոտ գտնվող՝ մետրոյի կայարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիայի նպատակն Է 3D-տպագրության միջոցով պատրաստված արդի պրոթեզների տարածումը, որոնք անհրաժեշտ են շուրջ 100 միլիոն մարդու, հաղորդել Է AFP-ն: Նշվում Է, որ բացի Միլոսյան Վեներայից, «վերջույթներ» են հայտնվել փարիզյան մի շարք այլ արձանների, այդ թվում՝ Մոնսո զբոսայգու եւ Թյուիլրիի այգու քանդակների համար: Ընկերությունն արդեն պրոթեզներ Է ուղարկել մի քանի երկրներ, այդ թվում՝ Սիրիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ