Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանը ծանոթացել է Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարությանը

Սուրեն Կարայանը ծանոթացել է Հայաստանում նորարարության զարգացման նոր 
ռազմավարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մարտի 7-ին նախարար Սուրեն Կարայանին է ներկայացվել Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության վերաբերյալ շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը, նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարությունը մշակվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ ներգրավված տեղական և միջազգային փորձագետների հետ համատեղ:

Մասնավորապես, շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են Հայաստանում նորարարության ոլորտի զարգացման տեսլականը, ՀՀ նորարարական էկոհամակարգի ուժեղ և թույլ կողմերը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկվող լուծումները, նորարարության ոլորտի զարգացման ուղիները, մոդելները, գործիքակազմն ու մեխանիզմները:

Նախարար Կարայանը կարևորել է Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը` հաշվի առնելով նորարարության ոլորտի նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման, արտադրության նոր ուղղությունների զարգացման գործում:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը նշել է, որ Հայաստանում առկա է զգալի ներուժ նորարարության ոլորտի զարգացման համար և որ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը պատրաստ է շարունակել աջակցությունն այս ոլորտում էական արդյունքների արձանագրման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները` հաշվի առնելով հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]