Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Գերմանիայի նախագահը հրաժարվել Է երկրի օրհներգը փոխարինել գենդերային առումով չեզոք տեքստով


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել Է այն նախաձեռնությունը, որով առաջարկվում Է մի քանի տող փոխել գերմանական պաշտոնական օրհներգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտնել Է SaarbrՖcker Zeitung գերմանական հրատարակությունը:

«Ոչ, ես դեմ եմ այն բանին, որ օրհներգի բառերը փոխվեն»,- ասել Է Շտայնմայերը հրատարակությանը տված հարցազրույցում: Ավելի վաղ Գերմանիայի ազգային օրհներգի փոփոխությանը դեմ Էր արտահայտվել նաեւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը մարտի 4-ին կոչ Է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»: Առաջարկությունն արվել Է առաջիկա Կանանց միջազգային օրվա առթիվ: Ռոզե Մյորինգը համապատասխան կառավարական շրջաբերականն ուղարկել Է այն նախարարության աշխատակիցներին, որը գլխավորում Է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից նրա գործընկեր Կատարինա Բառլեյը:

Պետական պաշտոնյան առաջարկել Է առնվազն երեք փոփոխություն մտցնել այն տեքստում, որը 1841 թվականին գրել Է բանաստեղծ Ավգուստ Հոֆման ֆոն Ֆալերսլեբենը: Երկու տեղում առաջարկվում Է «Հայրենիք» բառը փոխարինել «ծննդավայր» (Heimatland Vaterland-ի փոխարեն), բառով, իսկ «եղբայրական սրտով եւ ձեռքով» տողը, Ռոզե Մյորինգի կարծիքով՝ հարկ Է փոխել համարձակ սրտով եւ ձեռքով»(couragiert вместо brՖderlich), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ