Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում Էդ Շիրանի համերգը տեղափոխել են արտույտների պատճառով

Գերմանիայում Էդ Շիրանի համերգը տեղափոխել են արտույտների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի համերգի կազմակերպիչները հարկադրված են եղել նրա շոուն Էսենի օդանավակայանից տեղափոխելու Դյուսելդորֆ այն երկյուղների պատճառով, որ միջոցառումը կարող Է բացասաբար ազդել արտույտների պոպուլյացիայի վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Local հրատարակությունը: Հրատարակության տվյալներով՝ համերգը պետք Է կայանար հուլիսի 22-ին: Կազմակերպիչներն իմացել են, որ Էսենի օդանավայականում բնակվում են ութից մինչեւ ինը զույգ հազվագյուտ տեսակի արտույտներ, որը գտնվում Է Գերմանիայի կառավարության պաշտպանության ներքո: Սկզբնապես ենթադրվում Էր փետրավորներին վերաբնակեցնել, սակայն այդ մտահղացումը բողոքներ Է հարուցել բնապահպանների կողմից:

Ուստի Շիրանի համերգի կազմակերպիչները որոշում են ընդունել շոուն տեղափոխել այլ քաղաք: Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ «թռչունների տեղական պոպուլյացիայի համար երկյուղների պատճառով» Էսենում փոփ-երաժշտի համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին Դյուսելդորֆի Ցուցահանդեսային կենտրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]