Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լագարդը նախազգուշացրել Է ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի սահմանման հնարավոր հետեւանքների մասին

Լագարդը նախազգուշացրել Է ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի սահմանման հնարավոր հետեւանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ ոք չի շահի այն առեւտրական պատերազմում, որը կարող Է հրահրվել ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումից: Մարտի 7-ին RTL ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սակագների փոխադարձ բարձրացմամբ հարուցված առեւտրական պատերազմում ոչ ոք չի շահի: Տանուլ կտան երկու կողմերն Էլ»,.- ասել Է Լագարդը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մետաղների մաքսեր սահմանելու պլանները: Նա նշել Է, որ «մակրոտնտեսական ազդեցությունը լուրջ կլինի ոչ միայն Միացյալ Նահանգերի կողմից այդ միջոցների ընդունման դեպքում, այլեւ եթե մյուս երկրները հատուցում սկսեն, հատկապես նրանք, ովքեր առավել կվնասվեն այդ միջոցների սահմանումից, Կանադան, Եվրոպան, մասնավորապես, Գերմանիան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]