Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տոկիոյի «երկաթյա լեդին» պատմել Է քաղաքականության մեջ կնոջ դերի մասին

Տոկիոյի «երկաթյա լեդին» պատմել Է քաղաքականության մեջ կնոջ դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պատմության մեջ Տոկիոյի առաջին կին նահանգապետը՝ Յուրիկո Կոյիկեն, այն կարծիքին Է, որ կանանց ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում այն պատճառով, որ այժմ այն տեղերում, որտեղ որոշումներ են ընդունվում, տղամարդիկ դեռեւս ավելի շատ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ճապոնական ձեռնարկություններում եւ աշխարհում կին քաղաքական գործիչներն ավելի ակտիվ դեր խաղային, Ճապոնիան կկարողանար ավելի շատ փոխվել: Բայց առայժմ այն տեղերում, որտեղ որոշումներ են ընդունվում, տղամարդիկ ավելի շատ են:

Ահա թե ինչու կանանց ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Հենց դրա համար Էլ Տոկիոյում, քանի որ այն իմ պատասխանատվության ոլորտում Է, ես ցանկանում եմ ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքապետարանի աշխատակցուհիները եւ Տոկիոյի բնակչուհիները կարողանային իրենց կարողությունների կիրառում գտնել»,-ասել Է Կոյիկեն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Կանանց ավելի ակտիվորեն ներգրավելու ուղղությամբ նրա գործունեության արդյունքը դարձել Է այն, որ այժմ Տոկիոյի քաղաքապետարանում աշխատակիցների 40 տոկոսը կանայք են: Վարչական պաշտոններում կանանց թիվը շուտով կհասնի 20 տոկոսի:

Ճապոնիայի համար դա շատ նշանակալի թիվ Է: «Ես կարծում եմ, որ այդ առումով Տոկիոյի քաղաքապետարանը ճապոնական կազմակերպությունների շրջանում առաջատար դիրք Է գրավում այն դերով, որը խաղում են կին աշխատակիցների կարողություններն ու իրական ձեռքբերումները: Ես՝ որպես նահանգապետ, շատ եմ վստահում իմ կին աշխատակիցներին: Դե, իհարկե, տղամարդկանց նույնպես»,-հավելում Է նահանգապետը խորամանկ ժպիտով՝ գլխով ցույց տալով երկու տղամարդ աշխատակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]