Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՃՇՀԱՀ-ում լիտվացի պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան հուշանկյուն է բացվել

ՃՇՀԱՀ-ում լիտվացի պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան հուշանկյուն 
է 
բացվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնու­թյամբ, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աջակցությամբ մարտի 7-ին ՃՇՀԱՀ-ում բացվեց լիտվացի հանրահայտ արվեստաբան, համեմա­տական արվեստի և հետազոտությունների հիմնադիր, հայկական մշակույթի և ժառան­գության ուսումնասիրության գործում մեծ ավանդ ունեցող պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան հուշանկյունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ -ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը,ՀՀ Մշակույթի փոխնախարար՝ Արև Սամուելյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ՝ Արմանը Թաթոյանը, ՀՀ –ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, ՀՀ –ում Ճապոնիայի  արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ –ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիմուր Ուրազաևը և այլ բարձրաստիճան հյուրեր:

«Այսօր, հաշվի առնելով հայ-լիտվական սերտ հարաբերությունները և Յուրգիս Բալտրուշայտիսի ծանրակշիռ ներդրումը հայկական ճարտարապետության հետազոտման ու պահպանման ոլորտում, որոշեցինք մեր համալսարանի Ճարտարապետության տեսության , պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ենթակայության տակ գտնվող արվեստանոցը հատկացնել նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այսպիսով՝ մեծ արվեստաբանն ու պատմաբանը կդառնա մեր համալսարանի հավերժ բարեկամն ու անդամը, իսկ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն կունենան ծանոթանալ մեծ լիտվացի և հայասեր Բալտրուշայտիսի թողած ժառանգությանը»,-ողջունելով ներկաներին, իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր՝ Գագիկ Գալստյանը:

Հավերժացնելով մեծանուն գինականի անունը համալսարանում ոչ միայն հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդի կողմից, այլև ուսանողների համար լայն հնարավորություն է ստեղծվում առնչվելու գիտնականի հայկական մշակույթի և պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրություններին£

Միջոցառման ընթացքում կայացավ դասախոսություն« Յուրգիս Բալտրուշայտիսի համեմատական ուսումնասիրությունները թեմայով:

«Բալտուշայտիսի աշխատություններին հայաստանի ՝մասնավորապես ճարտարապետների նոր սերնդին հաղորդ անելու գաղափարը, մեկ օրում չի ծնվել, այլ խմորվում էր տարիների ընթացքում, որն այսօր իրականություն դարձավ: Մեր մեծանուն հայրենակցի որդին, ով ապրում է Ֆրանսիայում, ցանկություն է հայտնել գալ Հայաստան, որը իր հոր երկրոդ «սիրտն» է եղել»,- շնորհակալություն հայտնելով գաղափարի իրականացմանը նպաստող բոլոր կողմերին՝ իր ելույթում ասաց ՀՀ ում լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

2017-ին ՃՇՀԱՀ-ի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան և Պետրոս Ալոյանի անվան հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում 5 տարի ժամկետով սահմանվեց լիտվացի մեծանուն արվեստաբանի անվան ամենամյա մրցանակ, որը շնորհվում է համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտած և մրցույթով հաղթած լավագույն նախագծի հեղինակին£ Պատմաճարտարա­պետական ժառանգության պահպանում և վերականգնում անվանակարգով մրցանա­կաբաշխությունում ներկայացվում են ուսանողների աշխատանքները` հաղթողին տրամադրվում է դրամական մրցանակ ուսումնական տարվա համար:

2015-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան և ՃՇՀԱՀ-ի համագործակցության արդյունքում Մատենադարանում կայացել էր Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի հայկական մշակույթի և ժառանգության ուսումնասիրության հիման վրա «Ջուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները» գրքի շնորհանդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]