Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Պուտինը հիասթափված Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների համակարգից


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հիասթափվել ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամից, նա հիասթափվել Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անկանխատեսելի համակարգից: Այս մասին նա հայտարարել Է «Աշխարհակարգ 2018» ֆիլմում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ, ես ոչ մի հիասթափություն չունեմ եւ դեռ ավելին, զուտ մարդկային առոմով նա ինձ վրա շատ լավ տպավորություն Է գործել,- ասել Է Ռուսաստանի նախագահը:- Իմ հիասթափությունը բնավ գործընկերոջից չԷ, այլ ավելի ու ավելի շատ՝ բուն համակարգից: Այստեղ չի կարող հիասթափություն չլինել, որովհետեւ այն բացահայտ անարդյունավետություն Է դրսեւորում եւ ինքն իրեն ուտում Է:

Իսկ այդպիսի համակարգի հետ փոխգործակցելը բարդ Է, որովհետեւ այն անկանխատեսելի Է»: Պուտինը բարձր Է գնահատել ամերիկացի իր պաշտոնակցի գործարար հատկանիշները: «Նրա հետ կարելի Է համաձայնության գալ, ես տեսնում եմ, որ նրա հետ կարելի Է ինչ-որ փոխզիջումներ գտնել»,- ընդգծել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ