Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Կատարի շրջափակումը կարող Է շարունակվել տասնամյակներ. Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել Է, որ արաբական չորս պետությունների կողմից Կատարի շրջափակումը կարող Է շարունակվել տասնամյակներ՝ այդ իրադրությունը համեմատելով ԱՄՆ-ի կողմից Կուբայի բազմամյա շրջափակման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կատարի շրջափակումը կարող Է շարունակվել տասնամյակներ, ինչպես որ ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը»,- ասել Է սաուդցի արքայազնը եգիպտական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որից մարտի 7-ին քաղվածքներ Է հրապարակում «Ալ Ահրամ» թերթը: Դրա հետ մեկտեղ գահաժառանգ արքայազնը նշել Է, որ ինքն անձամբ չի զբաղվում Կատարի խնդրով, «որի ողջ բնակչությունը չի գերազանցում Եգիպտոսի մեկ փողոցի բնակչության թվաքանակը»: «Ես դրանով չեմ զբաղվում:

Այդ դոսիեով նույնիսկ նախարարը չի զբաղվում»,-ասել Է բեն Սալմանը, որը նաեւ զբաղեցնում Է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ