Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացի հետ կապված ունեցել է մտավախություններ. փոխնախարար

Առողջապահության նախարարությունը դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացի հետ կապված ունեցել է մտավախություններ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի վերաբերյալ հենց սկզբից էլ ունեցել է որոշակի մտավախություններ, որոնք ընթացքում հաստատվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Մարտի 1-ից սկսեց աշխատել դեղերը դեղատոմսով դուրս թողնելու կարգը: Նաև առաջին օրը որոշակի հաշվարկներով ունեինք մտավախություններ, որ կարող են լինել որոշակի խնդիրներ, լարումներ հիվանդների հոսքի հետ կապված: Եվ այդ մտավախություններն ընթացքում հաստատվեցին: Այդ պատճառով նախապատրաստվեց ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ որոշումը մասնակի կասեցնելու համար: Եվ այն ներկայացվեց հաստատման»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ չնայած կատարվել էր մեծ նախապատրաստական աշխատանք, սակայն աշխատանքը սկսելու ժամանակ միայն ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված լրացման, հիվանդների հաճախելիության հետ: Նախապատրաստական աշխատանքն իրականացվել է: «Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել պոլիկլինիկաների, բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ, բաժանել ենք դեղատոմսեր: Հիմա գրեթե բոլոր հաստատություններն ունեն դեղատոմսեր: Սակայն այն տեղեկատվությունը, որը մենք տվել ենք բուժհաստատություններին, երևի թե բավարար չի եղել: Եվ այն պետք է ավելի շատ թիրախավորեր բնակչությանը»,-նկատեց Խաչատրյանը:

Փոխնախարարի փաստմամբ՝ իրականում մարտի 1-ին իրենք պարզապես վերսկսել են դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը: Այդ գործընթացը երբեք կասեցված չի եղել: Նոր օրենքի հաստատումով կարգեր էին մշակվում: Եվ արդեն սկսել է իրականացումը: Անընդհատ մոնիտորինգ են իրականացնում, հաշվառում են հնարավոր խնդիրները, որոնք խանգարում են գործընթացին:

Ներկայում դեղատոմսով են դուրս գրվում հակավարակային դեղերը, որոնք ներառում են նաև հակաբիոտիկները: Հուլիսի 1-ից սկսած դեղատոմսով դուրս կգրվեն ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից բոլոր դեղերը բաց կթողնվեն դեղատոմսով: Այսօր Հայաստանում շրջանառվում են 1135 անուն դեղերեր, որոնք դուրս են գրվում առանց դեղատոմսի: 

ՀՀ կառավարությունը մարտի 6-ին հավանություն էր տվել դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու գործընթացի կարգի փոփոխության մասին որոշման նախագծին: Գործընթացը Հայաստանում կանցկացվի փուլ առ փուլ, այլ ոչ թե միանգամից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]