Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Հոգեբանը բացահայտել Է ամուսինների փոխըմբռնման գաղտնիքը


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուսինները լավ Է են զգում միմյանց հույզերը, երբ դրանք դրական են: Այս եզրակացությանն Է եկել ընտանեկան հոգեբան Քրիստինա Դ. Քուռնոսը. նրա ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել Է Family Process գիտական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գիտնականի պնդմամբ, դրական հույզերը լավ են ազդում մարդկանց փոխհարաբերությունների վրա:

Բացասական հույզերը, նույնիսկ եթե դրանք ընդհանրապես կապված չեն անձնական հարաբերությունների հետ, բացասաբար են ազդում զույգի փոխըմբռնման վրա: Այս եզրակացությունն ընդհանուր առմամբ կիրառելի Է բոլոր մարդկանց հարաբերությունների համար:

Բայց, ինչպես նկատում Է հետազոտողը, ամուսինը կարեւորագույն սոցիալական պարտնյոր Է մարդու համար, ուստի նրա հետ փոխըմբռնումը չափազանց կարեւոր Է: Հոգեբանն ընդգծում Է, որ բացասական հույզերը ոչ միայն բարդացնում են ամուսինների փոխհարաբերությունները, այլեւ դժվար են ընկալվում:

Լավ տրամադրությունը ճիշտ Է ընկալվում մյուս ամուսնու կողմից, որովհետեւ փոխանցվում Է նրան, մինչդեռ հասկանալ, որ պարտնյորը տխրություն կամ վիշտ Է ապրում, այնքան Էլ դյուրին չի լինում: Բացասական հույզերը պարտնյորը սովորաբար կռահում Է, բայց անմիջապես չի զգում: Հոգեբանը խորհուրդ Է տալիս ավելի քիչ զայրանալ եւ ավելի ուշադիր լինել միմյանց նկատմամբ: Եթե ամուսինն զգում Է, որ իր «կեսը» ինչ-որ բանից նեղված Է, ապա արժե հետաքրքրվել, թե ինչ Է պատահել եւ առաջարկել իր օգնությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ