Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

էլեկտրական մեքենայում տեղադրվել է 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

էլեկտրական մեքենայում տեղադրվել է 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում ցուցադրվել է Rimac Automobili խորվաթական ընկերության C-Two նոր էլեկտրական հիպերմեքենան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «kolesa.ru» կայքը, դրանում տեղադրվել են 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ, լուսադիոդային օպտիկա,  աէրոդինամիկ ակտիվ տարրեր և վարորդի վիրտուալ մարզիչ, որի օգնությամբ  մեքենան վարողն, օրինակ, կարող է ճիշտ շրջապտույտ կատարել:

96 կմ/ժ թափառքի համար հիպերմեքենայից պահանջվում է ընդամենը 1.84 վայրկյան:

Rimac C-Two-ի առավելագույն արագությունը կազմում է 412 կմ/ժ, իսկ լիցքավորված մեքենան կարող է հաղթահարել 650 կմ:

Հիպերմեքենան ունի  արհեստական բանականություն ունեցող ավտոպիլոտ, որը ունի խցանման ժամանակ մեքենան կառավարելու հնարավորություն,  մոնիթորինգային համակարգ դժվար տեսանելի վայրերում, բախումը կանխող և հարմարավետ cruise control համակարգ: Մեքենան համալրված է նաև 8 տեսախցիկներով, երկու լազերային հեռաչափերով, 6 ռադարներով, 12 սոնարներով և GPS и IMU-սենսոր համակարգերով, իսկ սրահում տեղադրված են 6 մոնիտոր:

Խորվաթական ընկերությունը նախատեսում է հիպերմեքենան վաճառքի հանել 2020 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]