Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Coca-Cola-ն առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել

Coca-Cola-ն առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Coca-Cola-ն՝ ոչ ալկոհոլային ընպելիքների աշխարհում խոշորագույն արտադրողը, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունը մտադիր Է դուրս գալ Ճապոնիայում արագ աճող «չժուհայ» թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկա, որտեղ գերիշխում են ճապոնական բրենդները, ինչպես, օրինակ՝ Strong Zero-ն, Highball Lemon and Slat-ը, գրում Է Financial Times-ը: Չժուհայ ըմպելիքներում ալկոհոլի պարունակությունը սովորաբար կազմում Է 3 տոկոսից մինչեւ 8 տոկոս, ինչը դրանք դարձնում Է գարեջրի այլընտրանքը:

Բացի այդ, շուկայում ներկայացված են տարբեր համերի հարյուրավոր նման կոկտեյլներ, ինչի շնորհիվ դրանք տարածում ունեն կանանց շրջանում: Այս ձեռնարկումը Coca-Cola-ում որակում են « բացառիկ քայլ ընկերության պատմության մեջ»: Coca-Cola-ի ճապոնական ստորաբաժանման ղեկավարության կարծիքով, այն իմաստ ունի՝ հաշվի առնելով չժուհայի շուկայի մեծությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]