1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք»-ը կասկածի տակ դրեց Հանրաքվեի մասին օրինագծի քվեարկության արդյունքները

«Ելք»-ը կասկածի տակ դրեց Հանրաքվեի մասին օրինագծի քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագծի քվեարկությունից հետո Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կասկածի տակ դրեց քվեարկության արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից հետո, երբ քվեարկվել էին մի շարք այլ նախագծեր ևս, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագծի քվեարկության ընթացքում դահլիճում ներկա չի եղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, սակայն նա կողմ է քվեարկել: «Հանրաքվեի մասին օրենքի քվեարկության պարագայում պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Վերականգնել է պետք քվեարկության պատկերը կամ ինչ-որ բան է պետք ասել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ անընդհատ վերադառնում են այս խնդրին և չեն կարողանում լուծումը գտնել: «Սա շատ էական հարց է, և մի մտածեք, որ կարող եք լղոզելով անցկացնել: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում: Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, իսկ եթե չեք կարողանում ապահովել, մի քվեարկեք»,- նշեց Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ բոլորին հարգում է և անհնար է, որ որևէ մեկի կարծիքը հաշվի չառնի: «Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին: Մենք հիմա ձեր պահանջով ցուցատախտակն ավելի երկար ենք պահում, որպեսզի հայտնի լինի քվեարկողների մոտեցումները: Ձեր պահանջով այս հարցի քվեարկության ժամանակ մենք կրկնեցինք այն պատկերը, որ ունեինք: Դուք այդ պահին շատ ուշադիր նայեցիք, և որևէ արձագանք չեղավ: Նրանից հետո, երբ պատգամավորները դուրս եկան, դուք արձագանքում եք, ինչին ես չեմ կարող անդրադառնալ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:

Վարման կարգի վերաբերյալ կրկին ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Ասում ենք, որ մարդը ներկա չի եղել, բայց քվեարկել է: Դե եկեք տեսախցիկներով հանենք, տեսնենք գրանցման ժամանակ ներկա է եղել, թե ոչ»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ամեն դեպքում Աշոտ Արսենյանը ներկա է եղել, թե ոչ, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, քանի որ 63 ձայնն էլ բավարար է: «Այսինքն, որոշումն արդեն ընդունվել է, մնացած հարցերը կարելի է հետո քննարկել»,- ասաց Շարմազանովը:

Հանրաքվեի մասին օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 64, դեմ՝ 33 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]