Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանի զարգացման ծրագրով կվերանորոգվեն բոլոր մանկապարտեզները

Երեւանի զարգացման ծրագրով կվերանորոգվեն բոլոր մանկապարտեզները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեւանի զարգացման ծրագրով կվերանորոգվեն մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա  Ստեփանյանը:

Նրա խոսքով`այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր կրթական հաստատությունները: «Պետք է նշեմ, որ քաղաքապետարանի զարգացման ծրագրով այս տարի եւս մի շարք մանկապարտեզներ կվերանորոգվեն, այնուհետեւ, տարիների ընթացքում, այս հնգամյա զարգացման ծրագրի շրջանակում կվերանորոգվեն երեւանյան բոլոր մանկապարտեզները»,-հավելեց նա:

Երեւանի քաղաքապետարանի՝ կրթական ոլորտում իրականացվող ծրագրերի հիմնական նպատակը յուրաքանչյուր երեխայի կրթության համար բարենպաստ պայմանների ապահովումն է։ 2017 թվականին ապահովվել է նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումը մանկապարտեզներում։ Ապահովվել է 30 հազար 300 երեխայի անվճար կրթությունը, այդ թվում՝ 189 երեխայի ներառական կրթությունը:

  2017 թվականի ընթացքում մայրաքաղաքում հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]