1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բակո Սահակյանը ցավակցել է Արցախի վաստակավոր բժիշկ Էդուարդ Ղուկասյանի մահվան առնչությամբ

Բակո Սահակյանը ցավակցել է Արցախի վաստակավոր բժիշկ Էդուարդ Ղուկասյանի մահվան առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ցավակցական հեռագիր է hղել Էդուարդ Ղուկասյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ Էդուարդ Իշխանի Ղուկասյանի մահվան մասին:

Նա եղել է ճանաչված ու հարգված բժիշկ ՝ իր գործունեությամբ մեծապես նպաստելով Արցախի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:

Որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ Էդուարդ Ղուկասյանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր եւ ակտիվ մասնակցություն է ունեցել հանուն ազատության եւ անկախության մեր գոյապայքարում:

Հայրենիքն արժանվույնս է գնահատել Էդուարդ Ղուկասյանի վաստակը`  պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ պետական այլ պարգեւներով: 

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]