Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրաքվեի մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 33 պատգամավոր:

Օրենքը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները: Հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Օրենքով հստակեցված է, որ հանրաքվեի են դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագծերը, վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվել է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]