1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լիոնի քաղաքապետին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լիոնի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 7-ին ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով նոր էջ բացելու Երևանի և Լիոնի միջև տնտեսական, կրթական, մշակութային ոլորտում, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման և ամրապնդման համար:

Քաղաքապետ Կեպենեկյանը արտգործնախարարին ներկայացրեց իր հագեցած այցի արդյունքները՝ անդրադառնալով մասնավորապես Լիոնի և Երևանի միջև ստորագրված գործընկերության նոր համաձայնագրին, Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում հանդիպումներին և դրանց արդյունքում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Լիոնի քաղաքապետը տեղեկացրեց, որ իր պատվիրակության կազմում են գործարար շրջանակների, կրթօջախների, գրադարանների, թանգարանների, տուրիզմի պատասխանատուներ, ովքեր հանդիպումներ են ունեցել և փոխգործակցության վերաբերյալ արդյունավետ քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ։

Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ կարևորելով այդ ձևաչափի շրջանակներում փոխգործակցության վերընթաց զարգացումը։

Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Կեպենեկյանն արձանագրեցին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով, որի վառ ապացույցն են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը, Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լիոնի քաղաքապետը կարևորեցին ֆրանսահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։

Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Կեպենեկյանը մտքեր փոխանակեցին 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Մանրամասն քննարկվեցին Լիոնի ներկայացուցիչների մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի և Ֆրանկոֆոնիայի ավանի միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]