1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրք ընդդիմադիր գործիչն Էրդողանին հորդորել է քիչ խոսել

Թուրք ընդդիմադիր գործիչն Էրդողանին հորդորել է քիչ խոսել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով 2019 թվականի նախագահական ընտրություններում համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը, հորդորել է նրան փոքր-ինչ լուռ մնալ և շատ չխոսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ստամբուլում կուսակցության կին անդամների հետ հանդիպմանը Աքշեները դիմել է Էրդողանին՝ ասելով. «Ընկեր, մի փոքր լռիր: Ժամանակ հատկացրու ընտանիքիդ, փոքր-ինչ նստիր տանդ: Պետք չէ, որ ամեն հարցով խոսես, մատ թափ տաս: Մի փոքր հանգստացի տանդ, շունչ առ, մենք էլ շունչ առնենք, Թուրքիան էլ»:

Նա մեղադրել է Էրդողանին հասարակության առաջ հոխորտալու, ԱՄՆ-ին «օսմանյան ապտակ» հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնելու համար, մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանեց Անկարա, նախագահը բավարարվեց նրա հետ միայն գաղտնի խոսակցություններ վարելով:

Մերալ Աքշեները նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները:  Նա 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ներկայացրել է իր հիմնած նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի շարքերում «Ազգայնական շարժում» կուսակցությունը լքած հարյուրավոր անդամներ կան

Ակնկալվում է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում նա լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]