1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաշված րոպեների ընթացքում հնարավոր կլինի ստանալ 100 հազարից 10 միլիոն դրամ վարկ. Ամերիաբանկն սկսում է օնլայն վարկերի արշավը

Հաշված րոպեների ընթացքում հնարավոր կլինի ստանալ 100 հազարից 10 միլիոն դրամ 
վարկ. Ամերիաբանկն սկսում է օնլայն վարկերի արշավը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի զարգացման և թվային ռազմավարության ներքո տալիս է «Մեծությունը չի խոչընդոտում արագությունը» խորագրով օնլայն վարկերի արշավի մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանկը սպառողական վարկավորման նոր հարմարավետ առաջարկով է հանդես գալիս ինչպես մշտական հաճախորդների, այնպես էլ ոչ հաշվետերերի համար: «Մարտից սկսած մեր հաճախորդներն ու նաև ոչ հաշվետերերը հնարավորություն ունեն դիմելու օնլայն տարբերակով սպառողական վարկերի ստացման համար: Հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ստանալ 100 հազարից մինչև 10 միլիոն ՀՀ դրամ վարկ՝ առանց գրավի կամ երաշխավորության»,-ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Նրա խոսքով՝ վարկի չափն աննախադեպ է, քանի որ շուկայում հեշտացված ընթացակարգով վարկերի տրամադրման նախադեպեր կային, բայց այս չափը նոր մոտեցում է սպառողական վարկավորման ասպարեզում:

Ինչպես տեղեկացրեց Արման Բարսեղյանը, Ամերիաբանկի հաճախորդների համար վարկի հաստատումը և պայմանագրի կնքումը կատարվում է օնլայն, որից հետո գումարն անմիջապես մուտքագրվում է ընթացիկ հաշվին, իսկ հաճախորդ չհանդիսացող անձինք վարկի հաստատումն օնլայն ռեժիմով ստանալուց հետո պետք է այցելեն բանկ՝ վարկային պայմանագիրը ստորագրելու համար:

Օնլայն ռեժիմով հնարավոր է նաև դիմել տարբեր արժույթներով օվերդրաֆթ և վարկային գիծ ստանալու համար, որոնց դեպքում գումարը մուտքագրվում է հաճախորդի հաշվին: «Սպառողական վարկերը հասանելի են դրամով, իսկ քարտային ծառայությունները նաև եվրոյով ու դոլարով: Այսինքն՝ արտարժույթով ևս կարելի է այս ծառայություներից օգտվել, եթե խոսքը գնում է օվերդրաֆթի մասին»,-հավելեց Ամերիաբանկի տնօրինության անդամը:

Նոր ծառայությունների առաջ մղման նպատակով բանկի կողմից մինչև մարտի 31-ը չի կիրառվելու վարկի տրամադրման միջնորդավճար, քարտերի որոշ տեսակներ տրամադրվելու են անվճար: «Այս նոր ծառայությունների ներդրմամբ փորձել ենք հնարավորինս այնպես անել, որ բանկ գալու անհրաժեշտություն չլինի»,-ավելացրեց Արման Բարսեղյանը:

Ամերիաբանկը ներդրել է նաև գնումների ֆինանսավորման ծառայությունը, այլ կերպ ասած՝ ապառիկ վարկավորումը: Ապառիկի նվազագույն չափը 100 հազար դրամ է, առավելագույնը՝ 1.5 միլիոն դրամ: Այս դեպքում ևս բանկի կողմից որոշում կայացնելու գործընթացն ավտոմատացված է և բանկ այցելելու կարիք չկա: Հայտատուն վարկավորման պատասխանը ստանում է տեղում: Ինչպես Արմեն Բարսեղյանը նշեց, այս պահին իրենք համագործակցում են մանրածախ առևտրի հինգ խոշոր ներկայացուցիչների հետ, մեկ ամսվա ընթացքում ցանկը հնարավորինս կընդլայնվի՝ ներառելով  հանրապետությունում բջջային սարքավորումների, էլեկտրատեխնիկայի և շինանյութի խանութներ ներկայացնող խոշոր ընկերություններին: «Մենք նաև աշխատում ենք այն բանի վրա, որ հաճախորդը կարողանա առանց խանութ գնալու դիմել ապառիկի համար ու ստանա վարկ, իսկ ապրանքն առաքվի նրա տուն»,-նշեց Արման Բարսեղյանը:

Ապառիկի ծառայության դեպքում մինչ այս պահը բանկն ավելի քան երեք հազար վարկ է տրամադրել, ինչն ըստ Բարսեղյանի, վկայությունն է նրա, որ նոր ծառայությունն արժանացել է հաճախորդների հավանությանը:

Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա ապառիկ վարկերի արդյունավետ տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը: Անվանական տոկոսադրույքներն էլ տատանվում են առավելագույնը մինչև 21 տոկոս: Արման Բարսեղյանի դիտարկմամբ՝ ծառայությունների մատուցման դյուրացմանը զուգահեռ տոկոսադրույքները խելամիտ են ու շուկայի լավագույն առաջարկներից են: Ապառիկ վարկերի դեպքում, ձեռք բերվող ապրանքից կախված, ծառայության ժամկետը կարող է լինել մինչև 60 ամիս, սպառողական վարկերի դեպքում ևս նույնքան, ինչ վերաբերում է քարտային վարկավորմանը, դրանք կարելի է ասել անժամկետ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]