Թրամփը հուսով Է, որ միջկորեական պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հուսով Է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության նոր պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արել Է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ մարտի 6-ին Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք առաջվա պես լի ենք վճռականությամբ հասնելու Կորեական թերակղզու միջուկազերծման,- նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը:- Այսօր շատ Էին լուրերը միջկորեական պայմանավորվածությունների մասին: Պետք Է հուսալ, որ դրանք կբերեն շատ դրական արդյունքների»:
Թրամփը նաեւ հայտարարել Է, որ հավատում Է Սեուլի եւ Վաշինգտոնի հետ երկխոսելու պատրաստակամության վերաբերյալ Փհենյանի հայտարարություններին՝ կապված ամերիկայն պատժամիջոցների ու այն բանի հետ, ինչ ԱՄՆ-ը անում Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ, այդ թվում եւ այն մեծ օգնության հետ, որը Վաշինգտոնն ստանում Է Չինաստանից»:
«Բայց պատժամիջոցները շատ, շատ ուժեղ Էին ու շատ ցավագին»,-- հավելել Է Թրամփը՝ հորդորելով սպասել միջկորեական բանակցությունների արդյունքներին: Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը մարտի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգում հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում:
Նա նաեւ նշել Է, որ Փենյանը հարավկորեական պատվիրակության այցի ընթացքում հավաստել Է Կորեական թերակղզու միջուկազերծման հանձնառությունը: «Հյուսիսկորեական կողմը պարզորոշ նշեց Կորեական թերակղզու միջուկազերծման իր հանձնառությունը՝ եւ հայտարարեց, որ ինքը միջուկային զենքի տիրելու հիմքեր չի ունենա, եթե երաշխավորվի ռեժիմի անվտանգությունը եւ վերացվեն ռազմական սպառնալիքները ԿԺԴՀ-ի համար»,- նշել Է նա: Չոն Ըհ Յոնը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին:
Բացի այդ, Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են կապուղի հաստատել երկու ղեկավարների միջեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու եւ ռազմական լարվածությունը թուլացնելու նպատակով: Կողմերը նաեւ պայմանավորվել են առաջին անգամ հեռախոսազրույց անցկացնել գագաթնաժողովից առաջ: Մարտի 5-ին երկօրյա այցով Փհենյան Է ժամանել հարավկորեական պատվիրակությունը՝ նպատակ ունենալով ապահովել երկու պետությունների մերձեցումը եւ նպաստել ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությանը:
Պատվիրակության կազմում, մասնավորապես, ընդգրկվել են Չոն Ըհ Յոնը եւ Հետախուզության ազգային ծառայության տնօրեն Սո Հունը: ԿԺԴՀ ժամանելուց հետո նրանք Կիմ Չեն Ընի հետ չորսժամյա հանդիպում են անցկացրել Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնակայանում: Մարտի 6-ին պատվիրակությունն ավարտել Է այցը եւ վերադարձել Հարավային Կորեա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում