Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Կիպրոսի նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը մեծ հետաքրքրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին և ընդգծում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով cna.org-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հավատարմագրերը ստանալու արարողության շրջանակում:

Իր հերթին Չարչօղլյանը ևս ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ ավելացնելով, որ ԼՂ հարցում հայկական կողմը գնահատում է Կիպրոսի սկզբունքային աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Մենք աջակցում ենք մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը մշտապես աջակցել է Կիպրոսի դիրքորոշմանը կիպրական խնդրի հետ կապված»,- ընդգծել է Չարչօղլյանը:         




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ