1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաչե Գաբրիելյանը ՀՆԱ-ի աճի մասին ԱՎԾ տվյալների ճշմարտացիության վրա կասկածելու հիմքեր չունի

Վաչե Գաբրիելյանը ՀՆԱ-ի աճի մասին ԱՎԾ տվյալների ճշմարտացիության վրա կասկածելու 
հիմքեր չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կասկածներին, թե 2017թ. Հայաստանի ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճի մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ անձամբ ինքը Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա կասկածելու հիմքեր չունի:

«Ես անձամբ ԱՎԾ տվյալները կասկածելու հիմք չունեմ: Մենք ունենք աճ համապատասխան ճյուղերում: Կա տնտեսական ակտիվության ցուցանիշ և կա գնահատական 7,5%-ի, որը, ըստ էության արտացոլում է տնտեսական ակտիվության ցուցանիշները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ աճ է տեսնում արդյունաբերության, առևտրի ոլորտներում:

Փոխվարչապետի գնահատմամբ՝  այլ խնդիր է` արդյոք աճը լավն է, թե վատը, իսկ թվի վերաբերյալ կրկին շեշտեց, որ ԱՎԾ ներկայացրած գնահատականի հետ կապված խնդիրներ չի տեսնում:

Դիտարկմանը, որ առաջին անգամ է ՀՆԱ-ի նման բարձր աճ գրանցվել, և հարցին`արդյոք դա ընտրություններով պայմանավորված չէ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես ընտրությունների հետ պայմանավորված միտում չեմ տեսնում, որովհետև բոլոր ընտրությունները տեղի են ունենում ԱԺ-ում: Ես չեմ կարծում, որ այդ ցուցանիշները ազդելու են այս կամ այն կերպ ԱԺ-ում արդեն իսկ ընտրված մարդկանց կողմից նոր ընտրություն կատարելու համար, այսպիսով` այդ մտավախությունը համարում եմ անհիմն»:

Դիտարկմանը, թե այդ թվերը կարող են ներկայացվել որպես լավ արդյունք, երբ ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն կառաջադրի վարչապետի պաշտոնում, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց. «Դուք անում եք ենթադրություններ, որոնք վիճակագրության հետ որևէ կապ չունեն»:

Իսկ դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը սկսել է ակտիվորեն խոսել տնտեսական ցուցանիշների մասին, նա նշեց, որ ՀՀ Նախագահը դրանց մասին միշտ էլ ակտիվորեն խոսել է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]