Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները մարտի 6-ին այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ալևիների Եվրոպական տարբեր երկրների կազմակերպությունների ղեկավարները  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի  տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ալևիներին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Հայ-պառլամենտական միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամ,«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի խոսքով` այցը նախաձեռնել են Ալևիների եվրապական կառույցը:

« Եվրոպայում 2 միլիոն ալևիներ են ապրում,իսկ Փոքր Ասիայում` ավելի քան 15 միլիոն: Ալևիներն իրենց մշակույթով, կրոնական որոշ ծեսերով շատ նման են  հայերն,նույնիսկ բառերի խմբեր կան, որոնք նույն են: 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ Թուրքիայի իշխանությունների կողմից բավականին շատ ալևիներ սպանվեցին, և նպատակը մեկն է ` այն ազգերը,որոնք տուժել են թուրքական իշխանությունների՝ դարերի ընթացքում վարած  քաղաքականության հետևանքով, պետք է միավորվեն  և իրենց իրավունքները  պաշտպանեն, ինչպես նաև վերականգնեն արդարությունը»,-ասաց Ախոյանը:

Նրա խոսքով` ասոցիացիան համագործակցում է նաև  պոնտացի հույների,ասորիների,արամեացիների ու բոլոր այն ազգերի հետ, որոնք ապրում են Փոքր Ասիայում:

Ալևիները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ