1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ստեղծվելու է տեսողական էֆեկտների և անիմացիայի կենտրոն

Հայաստանում ստեղծվելու է տեսողական էֆեկտների և անիմացիայի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շուտով արվեստասեր հանրությանը կներկայացվի Կիլիկիո թագավորության  զարթոնքի, Լևոն երկրորդի թագադրման մասին պատմող մի նախագիծ, որը հագեցած է տեսողական էֆեկտներով: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Սա վիզուալ ֆիլմի թերևս առաջին տարբերակն է Հայաստանում: Այն արվել է բիզնես մոդելով,  որը կոչվում է աուդիովիզուալ քաղաքի ստեղծում: Դա բավականին հետաքրքիր բիզնես նախագիծ է կինոարտադրության ոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Արմեն Ամիրյանի խոսքով` ֆիլմարտադրության մեջ Հայաստանի  մասնագետների ամենագործուն, կարևոր ուժերը հենց ՏՏ ոլորտում են: Այդ բնագավառում Հայաստանը առաջատար է: «Ունենք «Թումո» կենտրոնը« որը շրջանավարտներ է տալիս և պետք է զարգացնել նրանց գիտելիքներն ու կարողությունները անիմացիոն կինոյի բնագավառում»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ ցանկանում են Հայաստանում վիզուալ էֆեկտների և անիմացիայի կենտրոն ստեղծել, վիզուալ քաղաք, որտեղ  կհամախմբվեն այն ընկերությունները, որոնք այսօր արդեն հոլիվուդյան, եվրոպական ֆիլմերի համար  վիզուալ էֆեկտներ են պատրաստում:

«Վիզուալ էֆեկտներ կան շատ ֆիլմերում, բայց չեք պատկերացնում, որ այդ ամենը հենց Հայաստանում է արվել: Մեր նպատակը վերոնշյալ կենտրոնի միջոցով դրանք մի տեղ հավաքելը, միասնական աշխարհին ներկայանալը, արտասահմանյան պատվերներ ընդունելը և դրանք Հայաստանում իրականացնելն է»,-եզրափակեց Ամիրյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]