Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանը Լիբանանի դեսպանի հետ քննարկել է գործարար կապերի ամրապնդման հարցը

Սուրեն Կարայանը Լիբանանի դեսպանի հետ քննարկել է գործարար կապերի ամրապնդման հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Կարայանը դեսպանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ իր վերջին այցը Լիբանան բավականին արդյունավետ է եղել, այդ թվում՝ բոլոր հանդիպումները գործարարների, իր գործընկերների, Լիբանանի Հանրապետության նախագահի և վարչապետի  հետ։

Հայաստանի Հանրապետությունում  Լիբանանի դեսպանը նշել է, որ լիբանանցի ներդրողները Հայաստանում զգում են պետության աջակցությունը, և կան հաջողության պատմություններ։ Ըստ դեպանի՝ հարկավոր է այդ դրական հիմքի վրա ամրապնդել հայ-լիբանանյան գործարար կապերը։ Նախարար Կարայանը վստահեցրել է, որ նախարարության դռները միշտ բաց են լիբանանցի գործարարների առջև, և ընդգծել, որ նրանց խնդիրներին կտրվի արագ արձագանք։

Մայա Դաղերը և Սուրեն Կարայանը քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության հեռանկարները արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Լիբանանի արդյունաբերության նախարարության միջև փոխգործակցության հեռանկարերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության ոլորտում ճանաչողական այցերի, մարքեթինգային միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Սուրեն Կարայանը նշել է, որ շարունակվում է հետևողական աշխատանքը Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ՝ խթանելու զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Լիբանանի միջև առկա մշակութային ընդհանրությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]