1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը եւ Ինֆանտինոն ֆուտբոլ են խաղացել Կրեմլում

Պուտինը եւ Ինֆանտինոն ֆուտբոլ են խաղացել Կրեմլում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն գնդակի հետ վարվելու հմտություններ են ցուցադրել մոսկովյան Կրեմլի կանաչ հյուրասենյակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Այդ կադրերը տեղ են գտել տեսահոլովակում, որը հրապարակված Է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Տեսանյութում անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդոն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, նիգերացի Ջեյ Ջեյ Օկոչան, ավստրալացի Հարրի Քյուելը եւ այլ աստղեր, որոնք ներկայացնում են առաջիկա մունդիալի մասնակից հավաքականները, գնդակ են խաղացնում: «Նույնիսկ FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են մասնակցել հոլովակին»,-նշել են FIFA-ում: Հավանաբար FIFA-ի ղեկավարի եւ ՌԴ նախագահ խաղի կադրերը նկարահանել են փետրվարի 12-ին Ինֆանտինոյի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Путин и Инфантино играют в мяч в Кремле

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]