Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ արդեն 100-ամյա Հայոց պետականության ձևավորման հարցում իր դերն է ունեցել նաև Թուրքմենչայի պայմանագիրը

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ արդեն 100-ամյա Հայոց պետականության ձևավորման 
հարցում իր դերն է ունեցել նաև Թուրքմենչայի պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենչայի պայմանագրով Հայաստանի անցումը դեպի Ռուսական կայսրություն և Հայոց պետականության վերականգնման արդեն 100-ամյակը համընկնում և համալրում են միմյանց:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ին Երևանում անցկացվող Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:

«Թուրքմենչայի պայմանագրի կնքումը հայերիս համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն էր, որը փոխեց հայ ժողովրդի հետագա զարգացման ճանապարհը: Մեր ժողովուրդը նախկինում գտնվում էր դժվար իրավիճակում, քանի որ քրիստոնյաները իսլամական աշխարհից ճնշումների էին ենթարկվում: Սակայն իրավիճակը փոխվեց, երբ հայերը կարողացան միավորվել քրիստոնյա ռուս ժողովրդի հետ: Ռուսաստանն այն ժամանակ շատ ավելի զարգացած պետություն էր, և մեզ հնարավորություն տրվեց ծանոթանալ ռուսական տնտեսական, քաղաքական կյանքին, գրականությանը, մշակույթին: Զուգահեռ զարգացան հայ մշակույթը, նոր տնտեսական հարաբերությունները»,- ասաց Բաբուխանյանն ու հավելեց, որ պայմանագիրը հայ ժողովրդի համար մեծ առաջընթացի հնարավորություն էր ստեղծել:

Պայմանագրի շնորհիվ այն ժամանակ մոտ 120 000 հայ այլ տարածքներից վերադարձավ Արարատյան դաշտ, Լեռնային Ղարաբաղ և այլ տարածքներ: Այն էական դեր խաղաց, որ փոխվի ժողովրդագրական վիճակը, որ ստեղծվել էր հայերի նկատմամբ թուրքերի և պարսիկների վարած թշնամական քաղաքականության արդյունքում:

«Այսօր մենք ունենք հայկական պետականություն այն տարածքներում, որոնք հիմնականում մեզ են անցել հենց Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերով: Այս տարի արդեն նշում ենք մեր պետականության 100-ամյակը: Թուրքմենչայի պայմանագրով Հայաստանի անցումը դեպի Ռուսական կայսրություն և Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը փոխկապակցված են»,-նշեց Բաբուխանյանը:

Նա կարևորեց գիտական կոնֆերանսի անցկացումը և նշեց, որ այն  բացահայտում է նաև Ադրբեջանի պատմության կեղծ լինելը:

Այս տարի լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը, այդ առթիվ այսօր Երեւանում անցկացվում է միջոցառում «Պատմությունը եւ ներկան» համաժողով, որին իրենց մասնակցությունն են բերել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, պատգամավորներ, քաղաքագետներ, պատմաբաններ եւ այլք:

Մինչ համաժողովի մեկնարկը մասնակիցներն Երեւանում ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գրող, դիվանագետ, Թուրքմենչայի պայմանագրի կնքման մասնակից Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]