1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան. նախարար

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի շինարարության ֆինանսավորմամբ հետաքրքրված մասնավոր ընկերություններ կան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` մոտ ապագայում կհայտարարեն նրանց մասին: «Հյուսիս-հարավ ճանապարհն արագ տեմպերով շարունակվում է կառուցվել, 2019-ի վերջին նախատեսում ենք ունենալ մինչև Գյումրի հատվածը: Հիմա նախագծային աշխատանքներն են ընթանում Գյումրի-Բավրա և դեպի հարավային հատված ճանապարհի շարունակության առնչությամբ: Բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողների հետ հարավային հատվածում ֆինանսական ներդրումներ  կատարելու ուղղությամբ: Մոտ ապագայում կհայտարարենք դրա մասին»,-հայտնեց նախարար Մարտիրոսյանը:

Մարտի 5-6-ին Երևանում անցկացվում է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Հայաստանը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը համարում է «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունը: Տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորվում է նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման և կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]