Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առնոլդ Շվարցենեգերը հետաձգել Է «Թերմինատորի» վեցերորդ մասի նկարահանման ժամկետը

Առնոլդ Շվարցենեգերը հետաձգել Է «Թերմինատորի» վեցերորդ մասի նկարահանման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թերմինատոր» ֆիլմաշարի վեցերորդ մասի նկարահանումները կսկսվեն ոչ թե 2018 թվականի մարտին, այլ հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առնոլդ Շվարցենեգերը:

«Մենք «Թերմինատոր-6»-ի նկարահանումներին ձեռնամուխ կլինենք հունիսին եւ կավարտենք հոկտեմբերի կեսերին»,-ճշտել Է Առնոլդը՝ երկրպագուների հարցերին պատասխանելով անցած հանգստյան օրերին Կոլումբուս քաղաքում (Օհայոյի նահանգ) կայացած նրանց համաժողովում:

«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ կկարողանամ վերադառնալ T-800 սերիայի ռոբոտի դերին: Պարզապես հիանալի Է, երբ ռեժիսուրայով զբաղվում Է այնպիսի մարդ, ինչպիսին Թիմ Միլլերն Է, իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացնում Է Ջեյմս Քեմերոնը»,-հայտարարել Է դերասանը: Ժամկետների տեղափոխումը նշանակում Է, որ կինոնկարն Էկրան կբարձրանա 2019 թվականի երրորդ կամ չորրորդ եռամսյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]